Օբաման խեղաթյուրում է պատմությունը. Անկարա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2012 7:33

Թուրքիան իր խորին զղջումն է հայտնել ԱՄՆ նախագահ Օբամայի խոսքերի առիթով: Վերջինս նշել է, որ 1911-1915-ին թուրքերի կողմից հայերի զանգվածային ոչնչացումը 20-րդ դարի ամենահրեշավոր չարագործություններից է: Ապրիլի 24-ին հապարակված հայտարարության մեջ  Օբաման հայերի ոչնչացումը ցեղասպանություն չի որակել, սակայն վստահություն է հայտնել, որ Թուրքիան Օսմանյան կառավարության հանցագործությունը պետք է ճանաչի:

Ինչպես ասվում է  Անկարայի ԱԳ նախարարության մեկնաբանության մեջ, ԱՄՆ նախագահի բռնած դիրքը միակողմանի է: Օբաման խեղաթյուրում է պատմությունը և այդպիսով վնաս հասցնում  Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման փորձերին:

Օսմանյան կայսրության բանակը ոչնչացրել է 1,5 մլն հայ,  հաստատում է Հայաստանը: Իր հերթին, Թուրքիայի թվաբանությունն այլ է. սպանվել է 0,5 մլն հայ, սակայն հայերն էլ Ռուսաստանի աջակցությամբ սպանել են նույնքան թուրք, գրում է ISRAland-ը:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply