Այսօր Երևանի Բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 24, 2012 23:23

Ըստ Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկատվության՝ ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ այգում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.09-ին, մարվել` 14.27-ին: Այրվել է 1000 քմ բուսածածկ տարածք և 20 ծառ:

Ինչպես Tert.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply