Լևոն Արոնյանը պարտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 24, 2012 21:46

Մեկօրյա ընդմիջումից հետո, այսօր Ցյուրիխում պայքարը վերսկսեցին շախմատային մրցամարտ անցկացնող Լևոն Արոնյանը և Վլադիմիր Կրամնիկը: 3-րդ պարտիայում Արոնյանը խաղում էր սև ֆիգուրներով: Նա 12-րդ քայլին համարձակ քայլի դիմեց, հարվածի տակ թողնելով թագուհին: Սակայն մրցակցի համար կործանարար գրոհ ձեռնարկել չհաջողվեց, թեև մի պահ այն տպավորությունն էր, թե մեր շախմատիստը կարող է բեկում մտցնել:

Լարված պայքարը շարունակվեց մինչև 42-րդ քայլը, երբ ակնհայտ դարձավ, որ սպիտակ զինվորը կարող է հասնել 8-րդ հորիզոնական, Արոնյանն իրեն պարտված ճանաչեց: Մրցամարտում հաշվը հավասարվեց և դարձավ 1,5:1;5:

Վաղը Արոնյանը և Կրամնիկը կանցկացնեն 4-րդ պարտիան: Սպիտակներով հանդես կգա հայ գրոսմայստերը:

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply