Տեխասում հարյուր հազարավոր տներ և ձեռնարկություններ հոսանքազրկվել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հունիսի 12, 2009 14:52
Հորդառատ անձրևներով զուգորդվող փոթորիկների պատճառով ԱՄՆ հարավային Տեխաս նահանգի մի զգալի հատված զրկվել է էլեկտրականությունից: Ընդհանուր առմամբ չորեքշաբթի առանց հոսանքի էր մնացել 260 հազար բնակելի տուն և ձեռնարկություն: Այսօր դրանց մի մասի էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգված է:
Վատ եղանակի պատճառով Դալլասի միջազգային օդանավակայանը ստիպված է եղել հետաձգել մոտ 50 թռիչք:
Itar-tass գործակալություն
Լուսանկարը` flickr.com
Դիտվել է 1506 անգամ:





Facebook
Tweet This