Համատեղ ջանքերով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 24, 2012 15:29
Արդեն 4-րդ անգամ մեկնարկում է ավանդական դարձած «ՀՖՖ-Կոկա-Կոլա 2012 գավաթ» մրցաշարը, որն անցկացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Կոկա-Կոլա» ընկերության համատեղ ջանքերով: Մրցաշարի նպատակն է մասսայականացնել և զարգացնել ֆուտբոլը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ, քանի որ շատ հանրաճանաչ ֆուտբոլիստներ իրենց սպորտային ուղին սկսել են հենց դպրոցից: Մրցաշարին կմասնակցեն Երևան քաղաքի, Հայաստանի մարզերի և Արցախի 613 hանրակրթական դպրոցները ներկայացնող թիմեր, որոնցում ընգրկված են 2000-2001թթ. ծնված 4760 տղա և աղջիկ:
Մրցաշարն անցկացվում է երկու փուլով` օլիմպիական մրցակարգով: Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ից մայիսի 14-ը, երկրորդը` մայիսի 17-ից հունիսի 3-ը: Հանդիպումները կանցկացվեն արհեստական խոտածածկով խաղադաշտերում, միջնակարգ դպրոցների մարզադահլիճներում, խաղահրապարակներում:
Առաջին փուլի ավարտից հետո, Երևան քաղաքի 10 թիմեր, ՀՀ մարզերի և Արցախի երկուական թիմեր կկազմեն 32 զույգ և պայքարը կշարունակեն սկսած 1/32 եզրափակչից:
Երկրորդ փուլի մասնակից թիմերի խաղացողներին «Կոկա-Կոլա» ընկերության կողմից կտրամադրվի հատուկ մարզահագուստ եւ գնդակներ:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ֆուտբիլիստները և մարզիչները կպարգևատրվեն մեդալներով և հուշանվերներով: Առաջին տեղը գրաված թիմը կպարգևատրվի նաև «ՀՖՖ-Կոկա-Կոլա» գավաթով:






Facebook
Tweet This
Email This Post
