ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրո.հուլիսի 9-ից շատերը կզրկվեն համացանցից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2012 15:25

Համացանցի ավելի քան 300 հազար օգտատերեր կարող են զրկվել “համաշխարհային սարդոստայնի” հետ կապից սկսած 2012թ հուլիսի 9-ից, այդ մասին CNN-ին հաղորդել է ՀԴԲ-ի ներկայացուցիչը: անցյալ տարվա նոյեմբերին ՀԴԲ-ն ձերբակալել էր Էստոնիայի հինգ քաղաքացիների Համացանցում ավազակություն անելու և հազարավոր համակարգիչներ ամբողջ աշխարհում DNS changer վիրուսով վարակելու կասկածանքով :

ՀԴԲ-ի տվյալներով, հակերները այդ վիրուսը օգտագործում էին , որպեսզի օգտատերերին ուղղորդեն իրենց սեփական կայքեր, որտեղ իրենք տեղադրել էին գովազդային հայտարարություններ: Գովազդային տեղեկատվությունը դիտածների  քանակի համար հակերները վճարվել են : Այսպիսով նրանք անօրինական վաստակել են մոտ 14միլիոն դոլար:

ՀԴԲ-ում հայտնել են . որ կիբերհանցագործները ԱՄՆ-ում վիրուսով վարակել են մոտ 85հազար համակարգիչ, այդ թվում ՆԱՍԱ-ի օպերացիոն սիստեմը: ՀԴԲ-ն ստեղծել է հատուկ կայք (www.dcwg.org), որի վրա համացանցից օգտվողները կարող են ստուգել իրենց համակարգիչներում վիրուսի առկայությունը:

Բացահայտելով հակերական ցանցը ՀԴԲ -ն ակտիվացրել է իր ժամանակի ռեսուրսները, որպեսզի խուսափի համացանցից վարակված համակարգիչների անմիջապես անջատումից և օգտատերերին ժամանակ տա ֆայլերը վիրուսից մաքրելու համար: Հուլիսի 9-ին ՀԴԲ-ն կփակի այդ ժամանակավոր ծառայությունը, այդ պատճառով հորդորել է ամբողջ աշխարհի օգտատերերին հատուկ կայքում ստուգել համակարգիչները վիրուս հայտնաբերելու համար,նկատում է “Ինտերֆաքսը”:

Դիտվել է 1358 անգամ:
Print Friendly

Leave a Reply