Լավատեսները երկար են ապրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2012 14:58

Կանայք ու տղամարդիկ, որոնք այս կյանքին նայում են առողջ լավատեսությամբ, ավելի քիչ են հակված սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու: Իսկ նվազ լավատեսները  կաթված և ինֆարկտ ստանալու մեծ վտանգի են ենթարկում իրենց: Ընդ որում, պարզվել է, որ լավատեսությունը, բավարարվածությունն ու երջանկությունն օրգանիզմը պաշտպանում են ավելի լավ, քան եթե մտադրվեք օրգանիզմի առողջության համար  հրաժարվել վատ սովորույթներից, այդ թվում և` ավելորդ քաշից:

Հարվարդի համալսարանի մասնագետների կարծիքով, դա կարելի է բացատրել նրանով, որ բացասական վիճակը` ներառյալ դեպրեսիան, չարությունն ու թշնամական վերաբերմունքը,  բացասական  ազդեցություն է ունենում առողջության, սրտի աշխատանքի ու արյունատար անոթների վրա:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply