Սյուզի Կենտիկյանը հաղթեց թրքուհի մրցակցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 12, 2009 14:45

Գերմանիայի Ռոստոկ քաղաքի մարզապալատի ռինգում Գերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց առաջին թեթևքաշային կարգում WBA-ի և WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնուհու կոչումը:

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Կենտիկյանը մրցեց ազգությամբ թուրք Ջուլիա Սահինի հետ, ով ևս Գերմանիայի ներկայացուցիչ է:

Կենտիկյանն ակնհայտ առավելություն ուներ. նրա մրցակցուհին միայն պաշտպանվում էր և հազվադեպ էր փորձում հակագրոհներ ձեռնարկել: 10-րդ ռաունդի ավարտից հետո մրցավարները 98:92, 96:94 և 97:93 հաշիվներով հաղթանակը շնորհեցին հայ մարզուհուն: Սյուզի Կենտիկյանն այս հաղթանակի շնորհիվ արժանացավ նաև WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնուհու կոչումը: 22-ամյա Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 26 հանդիպում և բոլորն էլ գրանցել  իր օգտին:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply