Թուրքիան Հայաստանի նկատմամբ «դրական վերաբերմունքը» պայմանավորում է Ղարաբաղի հարցով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2009 13:38

recep-tayyip-erdogan«Եթե Հայաստանը դուրս չգա Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից, ապա հույս չունենա, որ դրական վերաբերմունքի կարժանանա Թուրքիայի կողմից»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Ըստ «Հուրիեթ»-ի` Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կարևոր քայլ» է համարել Ցյուրիխում իր երկրի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին ստորագրված արձանագրությունները: «Մենք հարևանների հետ մեր հարաբերություններում առաջնորդվում ենք «զրո խնդիր, առավել համագործակցություն» սկզբունքով: Ես Հայաստանի նախկին նախագահին 2005 թ-ին նամակ հղեցի, սակայն պատասխան չստացա: Եթե խնդիրները լուծվեն Հայաստանի հետ, Անկարայի և Երևանի միջեւ բոլոր ոլորտներում լայն համագործակցության հնարավորություններ կբացվեն»,- հայտարարել է վարչապետը:

Միաժամանակ, ըստ «Սաբահ»ի` Թուրքիայի նախագահն անդրադարձել է Ցյուրիխում հայթուրքական արձանագրությունների ստորագրման ձգձգման հարցինՆման մեծ իրադարձություններում միշտ էլ պատահում են նման բաներ։ Պետք չէ սևեռվել։ Կովկասում խնդիրները լուծելու համար ոչ միայն Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի, այլեւ մյուսների ջանքերն էլ են անհրաժեշտ։ Ես Հայաստան գնացի առանց նախապայմանների։ Հուսով եմ, որ պարոն Սերժ Սարգսյանը նույն կերպ Թուրքիա կգա։ Իհարկե ես նույնպես վերջին օրը հայտնեցի Հայաստան գնալուս մասին, այնպես որ դեռ ժամանակ կա։ Եթե գան ամենալավ ձեւով կհյուրընկալենք»,- հայտարարել է Աբդուլլահ Գյուլը։

Դիտվել է 1483 անգամ:
Print Friendly

Leave a Reply