Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Իրանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 24, 2012 14:16

Ապրիլի 23-ի երեկոյան Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսյանի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, որի ավարտին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության անձնակազմի, իրանահայ բոլոր միությունների և կազմակերպությունների կողմից տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների հուշակոթողին:
Ապրիլի 24-ին Սուրբ Սարգիս առաջնորդանիստ և Թեհրանի բոլոր եկեղեցիներում իրանահայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություններ: Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ Ցեղասպանությունը դատապարտող բողոքի համահավաք:

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply