Ուգո Չավեսն ապացուցում է` ես դեռևս կենդանի եմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2012 13:48

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որը քաղցկեղային հիվանդությունից բուժվում էր Կուբայում, ստիպված է ժամանակ առ ժամանակ հայտնվել ժողովրդի առջև, որ ցրի իր մահվան մասին տարածվող լուրերը:

Անցած ամռանը նրա մոտ հայտնաբերեցին քաղցկեղային ուռուցք, որը հաջողությամբ վիրահատեցին  Կուբայում, սակայն այս տարի, փետրվարին նրա մոտ նոր ուռուցք հայտնաբերվեց: Չավեսին կրկին վիրահատեցին ու ռադիո- և քիմիաթերապիայի կուրս անցկացրեցին: Նրան բուժող բժիշկն ասում է, որ Չավեսին երկու տարվա կյանք է մնացել:

Այդուհանդերձ, Կուբայում բուժվելու հետ մեկտեղ , Չավեսը ակտիվ քաղաքական կյանք է վարում ու, հիմա, բուժման մեջ գտնվելով, պատրաստվում է նախագահական ընտրություններին, որոնք անց են կացվելու այս տարվա հոկտեմբերին:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply