Ժիրինովսկին հրավիրում է բոլորին նշել իր ծնունդը թեյով և «տուշոնկայով»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2012 13:49

ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր ժիրինովսկին  որոշել է  իր ծննդյան օրը նշել մայիսի 1-ին Պուշկինի հրապարակում  և իր հյուրերին հյուրասիրել  շիլայով, տուշոնկայով և թեյով:
Վլադիմիր ժիրինովսկին  ծնվել է 1946թ. ապրիլի  25 -ին : Սակայն տարեդարձը  որոշել է նշել մայիսի 1-ին Մոսկվայի կենտրոնում:  « Տաք շիլա `մեծ կտորներով տավարի շոգեխաշած մսով , թեյ,  օծանելիքներ» ,- խոստացել է  նա :

Այսօր թղթակիցների հետ զրույցի ժամանակ նա հիշեցրել է իր ծննդյան օրվա մասին և հայտարարել, որ ապրիլը «ամենաբեղմնավորն է» հայտնի մարդկանց ծննունդներով: «Կրոմվելը,Շեքսպիրը, Պուգաչովան, Խրուշչովը, Պրոկոֆևը, այդ սրիկա  Հիտլերը, Լենինը»,-քաղաքական գործիչի խոսքերը  մեջ է բերում  ИТАР-ТАСС-ը:

«Եվ վերջապես վերջինն ու ամենադրականը ով ՞ է»,- դիմել է նա թղթակիցներին : «Ժիրինովսկին»,-պատասխանել է նրա խորհրդարանական  խմբակցության պատգամավորներից մեկը, որը կանգնած էր իր ղեկավարի թիկունքում:

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply