Գերմանիայի ու Ֆրանսիայի իշխանությունները պայքարում են սահմանը ժամանակավորապես վերականգնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2012 13:39

Մոտ ապագայում Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև ժամանակավորապես կվերականգնվի սահմանը, որի շնորհիվ հնարավոր կդառնա անօրինական միգրանտների հոսքը վերահսկելը: Դրա համար Շենգենյան համաձայնագրում որոշ  խմբագրումներ պետք է մտցվեն: Բեռլինը նման որոշման կողմ է հանդես եկել, քանի որ  միայն այդ կերպ կարող են վերահսկել այլ երկրներից միգրանտների հոսքը, օրինակ` Հունաստանից:

Որոշումը դեռևս չի ընդունվել, սակայն ժողովուրդն արդեն վրդովված է: Նրանք կարծում են, որ շենգենյան անցագրով  ազատորեն տեղափոխվում են ողջ Եվրոպայով, բացի Բրիտանիայից ու Իռլանդիայից:

Գերմանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները ցանկանում են ամեն գնով   փոփոխություններ կատարել շենգենյան անցագրում: Ներկայումս Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են ու ավելի  սուր է ոչ օրինական միգրանտների հարցը: Սարկոզին հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որ կանխի « օրենքի խախտմանը համապատասխանող ցանկացած դրսևորում»: Դրան ի պատասխան Գերմանիան հայտարարել է, որ կողմ է ժամանակավոր սահմանին, եթե դրա անհրաժեշտությունը խիստ զգացվում է:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply