Վարչապետն ընդունել է ՌԴ «Մեքենաշինության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտ» ունիտար ձեռնարկության ներկայացուցիչներին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 24, 2012 16:38

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Մեքենաշինության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտ» պետական դաշնային ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Սկորոբոգատովին և նույն հաստատության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սերեդինին: Հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, քննարկվել են տիեզերքի բնագավառում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները:
Մասնավորապես, զրուցակիները խոսել են կապի ոլորտում գործելու նպատակով հայկական կոմերցիոն արբանյակի հնարավոր արձակման հետ կապված հարցերի մասին: Այս առումով կողմերը նշել են, որ պատրաստ են ձեռնարկել տվյալ ծրագիրը գործնականում կյանքի կոչելու համար անհրաժեշտ միջոցներ: Որպես տվյալ ուղղությամբ կատարվելիք առաջին քայլ՝ նշվել է Էլեկտրակապի միջազգային միությունում գրանցման սահմանված գործընթացն սկսելու անհրաժեշտությունը:

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply