Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց է տեղի ունեցել,տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 24, 2012 13:29

Երեկ տասնյակ ջահեր լուսավորել են նաեւ Թբիլիսիի փողոցները: Ավանդույթի համաձայն’ ապրիլի 23-ին Հայոց եղեռնի զոհերի հիշատակին երթ է կազմակերպել Վրաստանի հայ համայնքի ուսանողական միությունը:

Վանկարկումներով ու դատապարտող պաստառներով, եռագույնը պարզած հարյուրավոր մարդիկ գիշերը քայլել են դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն: Այստեղ երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը եւ ոճրագործությունն ընդունելու կոչով դիմել թուրքական իշխանություններին:

Ցեղասպանությունը ճանաչելու կոչով Վրաստանի հայկական մի շարք կազմակերպություններ դիմել են Վրաստանի նախագահին, խորհրդարանի պատգամավորներին, Թբիլիսիի քաղաքապետին:

Ներկայացնում ենք ԵրկիրՄեդիայի տեսանյութը

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply