Ապրիլի 25-ին եւ 26-ին ջուր չի լինի Արաբկիրի եւ Մալաթիա-Սեբաստիայի որոշ հատվածներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 24, 2012 13:23

Ապրիլի 25-ին ժամը 9-ից մինչեւ ապրիլի 26-ը ժամը 21-ն կդադարեցվեն մի շարք փողոցների ջրամատակարարումը:

Մասնավորապես դադարեցվելու են Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-2 զանգվածների, Սեբաստիա, Մալաթիա, Բատիկյան, Միրաքյան, Մելիքյան, Օտյան, Քուչակ, Մ.Գոշ, Գագարին, Ջամբուլի, Մանուկյան, Միքայելյան, Վագների, Մեծարենց, Դ.Վարուժան, Շրջանային, Կուրղինյան, Դուրյան, Վանտյան, Տիտով, Իսրայել Օրի, Ոսկանյան, Մարտիկյան, Ջիվանի, Մամիկոնյան, Շահումյան 1-7, 12-14, 16-18 փողոցների, Ծերենց փողոցի ու 1-ին նրբանցքի, Տիչինա փողոցի եւ 1-4 նրբանցքների ու 1-ին փակուղու, Նոյ եւ Մուշ թաղամասերի, «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply