Հավը, թե ձուն. պատասխանը կա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2012 13:20

Ժամանակակից գիտությանը դեռևս չէր հաջողվել  բնության հանելուկի նման լուծում տեսնել: Շրի Լանկայում  պատմության մեջ առաջին դեպքն է գրանցվել, որ հավը ոչ թե ձու է ածել, այլ ճուտ է լույս աշխարհ բերել: Հավ-մայրիկը 21 օր իր մարմնում կրել է ճուտիկին, որը լույս աշխարհ է եկել բացարձակ առողջ ու առանց որևիցե շեղման, իսկ նրա մայրիկը, չդիմանալով հետծննդաբերական բարդություններին` ներքին օրգանների  վնասում և արյունահոսություն, սատկել է: Ժամանակակից գիտությունը ոչ մի բացատրություն չի գտնում այս  երևույթ-դեպքին:

Գիտնականները հայտարարել  են, որ պատրաստվում են հետազոտել ճուտիկին, որն ավանդական ճանապարհով լույս աշխարհ եկած  իր ցեղակիցներից գրեթե ոչնչով չի տարբերվում:

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply