Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ղազախստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2012 14:10

Ապրիլի 24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համանքներում անցկացվեցին 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ:

Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից և գյուղերից եկած ղազախստանահայերը զետեղեցին պսակներ և ծաղիկներ, ինչպես նաև լռության րոպեով հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:

Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ ևս զետեղվեցին  ծաղկեպսակներ, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցիում անցկացվեց հոգեհանգստյան պատարագ:

Հիշատակի միջոցառումներ կազմակերպվեցին նաև Աստանայում, Կոստանայում, Օզկեմենում, Շիմկենտում և Ղազախստանի այլ քաղաքներում:

Հայկական համայնքների առանձին ղեկավարներ տեղական մամուլում հանդես են եկել Հայոց ցեղասպանությանն առնչվող հրապարակումներով:

 

 

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply