Ինձ կին հարկավոր չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2012 12:58

38-ամյա տղամարդը, որը 2008-ին մարդկության պատմության մեջ դարձավ ինքնուրույն  երեխա լույս աշխարհ բերած առաջին տղամարդը, բաժանվել է կնոջից:

Այդ լուրը «CBS»  հեռուստաալիքի լրագրողներին հայտնել է  ինքը` Թոմաս Բիթին, բացատրելով, որ ինքն ու կինը 10-ամյա ամուսնական կյանքից հետո որոշել են  պաշտոնապես բաժանվել: Թոմասն ինը տարում երեք երեխա է ծնել, քանի որ իր կինը չէր  կարողանում հղիանալ:

Թոմասը, որը լույս աշխարհ էր եկել կնոջ կերպարանքով ու որոշել էր շտկել բնության սխալը, բացատրել է, որ  սեռափոխման բոլոր պրոցեդուրաներն անցել է,  որոնց արդյունքում ինքը վերջնականապես   վերածվել է տղամարդու ու այլևս երեխա չի կարող ունենալ:

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply