Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 24, 2012 12:58

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

Նախագահն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, դիտել «Գիրքը որպես Ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը, որը ներառում է շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր փաստագրական նյութեր: Ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: Թանգարան-ինստիտուտում Հանրապետության ղեկավարին ներկայացրել են թանգարանի՝ ցուցադրական ավելի մեծ հնարավորություններով նոր մասնաշենքի նախագիծը:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply