Եվս մեկ սկանդալ` Թուրքիա-Իսրայել հարաբերություններում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 12, 2009 13:25
Կրկին սկանդալ է առաջացել Անկարա-Թել Ավիվ հարաբերություններում: Այսօր Թուրքիայում պետք է մեկնարկեր ռազմաօդային ուժերի միջազգային զորավարժություն, որին հրավիրվածների ցանկում կային նաև իսրայելական ռազմական ինքնաթիռները: Սակայն Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը նամակով տեղեկացրել է իսրայելական կողմին, որ իրենց մասնակցությունը ցանկալի չէ: Հակասությունների արդյունքում զորախաղերն ընդհանրապես չեղյալ են հայտարարվել:






Facebook
Tweet This
Email This Post
