Մերոնք` առանց մրցանակի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 24, 2012 12:43

Դուբայում ավարտված «Շեյխի գավաթը» շախմատի միջազգային մրցաշարումգրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, սպիտակ  խաղաքարերով ոչ-ոքի խաղալով գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, վերջին` 9-րդ փուլում վաստակել Է 6,5 միավոր 7 զբաղեցրել Է 6-րդ տեղը :

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը  սևերով ոչ-ոքի Է խաղացել գրոսմայստեր Եվգենի Միրոշնիչենկոյի հետ և 6,5 միավորով զբաղեցրել Է 7-րդ տեղը, իսկ գրոսմայստեր  Զավեն Անդրիասյանը սպիտակներով միավորը կիսել Է գրոսմայստեր Աբհիջիթ Գուփթայի հետ և 6,5 միավորով զբաղեցրել Է 9-րդ տեղը:

Հովհաննիսյանը նույնպես վաստակել Է 6,5 միավոր և զբաղեցրել Է 11-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող Է դարձել չինացի Նի Հուան, որը  մի խումբ շախմատիստների հետ վաստակել Է 7-ական միավոր և լավագույնն Է ճանաչվել լրացուցիչ չափանիշներով:

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply