Ուշուի երևանյան միջազգայինը կկայանա մայիսին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 24, 2012 12:36

Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և մի շարք այլ երկրների մարզիկներ կմասնակցեն մայիսի 18-22-ը Երևանում կայանալիք ուշուի ավանդական միջազգային մրցաշարին: Ռուսաստանի ուշուիստները հանդես կգան երկու թիմով:

Սովորաբար, այս մրցաշարն անցկացվում էր ապրիլին, բայց քանի որ Հայաստանի ուշուի ֆեդերացիան այս անգամ նախապատրաստում Էր Հայաստանի ուշուիստներին մարտի վերջին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած ուշուի Եվրոպայի առաջնությանը, ուստի  ուշուի երևանյան միջազգային մրցաշարն այս անգամ տեղի կունենա մայիսին:

Դիտվել է 2906 անգամ:
Print Friendly

Leave a Reply