ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 97-ՏԱՐԵԼԻՑԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2012 12:20

2012 թվականի ապրիլի 24-ին հնդկահայ համայնքը, Եկեղեցու վարչությունը, Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, ուսուցիչները և պաշտոնեությունը առավոտյան հավաքվել էին Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում` ոգեկոչելու Հայոց մեծ եղեռնի միլիոն ու կես անմեղ նահատակաց 97-րդ տարելիցը:

Եկեղեցու բակում` Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` հանդիսապետությամբ հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հով-հաննիսյանի: Ներկաներն աղոթեցին Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների հոգիների խաղաղության համար և խոնարհվեցին` ծաղիկներ զետեղելով հուշարձանին:

Հնդկաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կառուցվել է 1965 թվականին` Մեծ եղեռնի հիսունամյա տարելիցի առի-թով: Հնդկահայ համայնքն անսալով երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1964 թվականի օգոստոս 17-ի Սրբատառ Կոնդակին` ՙ…Մենք, Հայրապետ Ամենայն Հայոց, մեր ազգի պատմութեան մեծ ողբերգութեան յիսնամեայ տարե-լիցի սեմին, այսու Մեր կոնդակաւ, կ’առաջադրենք ու կը հրահանգենք` ա. որ յառաջիկայ 1965 տարին հռչակուի մեր եկեղեցիին և համայն մեր ժողովուրդին համար ազգային սուգի և աղօթքի տարի…՚, Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու հյուսիսային պատի տակ կառուցում է մարմարե հուշարձան:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply