Հուդայի դերակատարը բեմում խեղդվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2012 11:36

Բրազիլացի Թիագո Կլիմեկը, որը  Զատկի տոնին խաղում էր Հիսուսին մատնող Հուդայի դերը, մահացել է:

Թիագոն Սան Պաուլոյում  Զատկի տոներին խաղում էր աստվածաշնչյան մոտիվներով բեմադրված ներկայացման մեջ: Դրվագներից մեկում դերասանը պետք է խաղար աստվածաշնչյան կերպարի ինքնասպանությունը, ինչի համար հատուկ պատրաստված օղակով պետք է կախվեր:   Սակայն նա խճճվել է ինքնասպանության պատկերի կոնստրուկցիայում, ինչի հետևանքով  իսկապես սկսել է խեղդվել:  27-ամյա դերասանը այդ կոնստրուկցիայից կախված է մնացել մի քանի րոպե, ինչից հետո միայն գործընկերներն ուշադրություն են դարձրել նրա վրա:

Մինչ շտապ օգնությունը կհասներ, դերասանն ընկել է կոմայի մեջ և  այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:

Ներկայումս գործը հետաքննող ոստիկանները ստուգում են թատրոնի սարքավորումներն ու դրանց համապատասխանությունն անվտանգության նորմերին:

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply