Նիդեռլանդների կառավարությունը ցրվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2012 11:13

Նիդեռլանդներում վարչապետը հայտարարություն է գրել ողջ կառավարության ցրվելու մասին` թագավորության բյուջեի տնտեսման պլան կազմելու քաղաքական կուսակցությունների անկարողության պատճառով:

«Վարչապետ Ռյուտտեն 2012-ի ապրիլի 23-ին դիմել է թագուհուն  բոլոր նախարարներին ու պետքարտուղարներին պաշտոնից ազատելու խնդիրքով»,-ասվում է կառավարության մամլո ծառայության  հաղորդագրության մեջ:

Բեատրիքս թագուհին, դիտարկելով դիմումը, որոշել է առայժմ կառավարությունը չցրել և նրանց առաջարկել է ժամանակավոր իրենց պարտականությունները կատարել, մինչև  ժամկետից շուտ  խորհրդարանական ընտրություններ կիրականացվեն. դա ամենայն հավանականությամբ  տեղի կունենա սեպտեմբերին:

Երկրի կառավարությունում խնդիրները սկսվեցին քաղաքական կուսակցությունների միջև  պետծախսերի կրճատման հարցում ծագած տարաձայնությունների սրման հետ:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply