«Միկայի» շախմատիստները` Եվրոպայի փոխչեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 12, 2009 14:30

Մակեդոնական Օհրիդ քաղաքում անցկացված շախմատի «Եվրագավաթ-2009» մրցաշարում Հայաստանի տղամարդկանց «Միկա» թիմը ճանաչվեց երկրորդը: Մրցանակային տեղ գրավելու համար վերջին տուրում մերոնց միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Եվ այդ առաջադրանքը կատարվեց:

Տանտերերի «Ալկալոիդ» թիմի հետ պայքարը լարված ընթացք ունեցավ: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկած Լևոն Արոնյանը պարտվեց Շահրիյար Մամեդյարովին: Սակայն մյուս պարտիաներում «Միկայի» ներկայացուցիչները հաջող խաղացին, և մեր թիմը հաղթեց 4:2 հաշվով: Վլադիմիր Հակոբյանը պարտության մատնեց Գատա Կամսկուն, Արման Փաշիկյանը` Վադիր Հուսեյնովին, Տիգրան Պետրոսյանը` Տրայկո Նեդևին: Զավեն Անդրիասյան– ՌաուֆՄամեդով, Գաբրիել Սարգսյան– ԱնդրեյՎոլոկոտին պարտիաներն ավարտվեցին ոչոքի: Վաստակած 12 միավորով «Միկան» հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Չեմպիոն դարձավ Սարատովի «Էկոնոմիստը»`14 միավոր: Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց ռուսական «Ուրալը»` 11 միավոր:

Կանանց մրցաշարի վերջին տուրում «Միկան» 1,5:2,5 միավորով զիջեց ռուսական «Սարատովին»: Էլինա Դանիելյանը հաղթեց Աննա Մուզիչուկին: Հարիկա Դրոնովալին ոչոքի խաղաց Օլգա Իլյուշինայի հետ: Լիլիթ Գալոյանը զիջեց Էլիզաբեթ Պաետցին, Նինո Խուրցիձեն Աննա Ուշենինային: Մերոնք 11 թիմերի պայքարում զբաղեցրին 9-րդ հորիզոնականը` 7 միավոր: Հաղթեց Ռուսաստանի Վիդնոյե քաղաքի «Սպարտակ» թիմը` 12 միավոր:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply