Ջահերով երթից առաջ Երևանում այրել են Թուրքիայի դրոշը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2012 21:32

Երևանի Ազատության հրապարակի մերձակայքում, Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքում երիտասարդների մեծ բազմություն էր հավաքվել, և նրանք այժմ ջահերը ձեռքներին Բաղրամյան պողոտայով բարձրանում են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երթի անցկացումը ավանդական բնույթ է կրում և այն կազմակերպում են Հ. Յ. Դաշնակցության ուսանողական ու երիտասարդական կազմակերպությունները: 23-ի գիշերն, ի հիշատակ անմեղ զոհերի, մարդիկ մեկական մոմ են վառում իրենց պատուհանագոգին:

Դարձյալ ավանդության համաձայն, դաշնակցական ակտիվիստները երթից առաջ այրել են Թուրքիայի դրոշը:

Ջահերով երթեր տեղի կունենան նաև Կապան, Սիսիան, Գավառ, Բերդ, Իջեւան, Աբովյան, Գյումրի, Հրազդան Արմավիր, Եղեգնաձոր և Ստեփանակերտ քաղաքներում, Ջավախքում, Միացյալ Նահանգներում, Լիբանանում, Արգենտինայում և Իրանում:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply