Անջելինա Ջոլին դարձել է Սարաևոյի պատվավոր քաղաքացի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2012 20:41

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Անջելինա Ջոլին արժանացել է Սարաևոյի պատվավոր քաղաքացու կոչման` իր առաջին` «Արյան և մեղրի եզրին» ֆիլմի համար, որը նվիրված էր 1992-1995թթ. Բոսնիայի քաղաքացիական  պատերազմին: Այդ մասին այսօր հաղորդել են Բոսնիա և Հերցոգվինայի մայրաքաղաքի իշխանությունները:

« Իր «Արյան և մեղրի եզրին» կինոժապավենով Ջոլին իր ներդրումն արեց Սարայևոյի և Բոսնիայի պատերազմի  դեպքերի ճշմարտության պահպանման համար»,-ասվում է Սարաևոյի շրջանային խորհրդի հայտարարության մեջ, ովքեր միաձայն որոշել են շնորհել աստղին պատվավոր քաղաքացու կոչում:

Ինչպես «Ֆրանս Պրես» գործակալությանը պարզաբանել են Սարաևոյի իշխանությունները, նրանք հրավիրել են Ջոլիին մայիսի 3 –ին մասնակցել քաղաքի  բարձր պարգևի հանձնման արարողությանը:  Սարաևոյի շրջանային խորհուրդը ամեն տարի օտարերկրացիներին արժանացնում է պարգևի  « ժողովրդավարության, հանդուրժողականության և հումանիզմի գաղափարներին աջակցելու համար»:

«Արյան և մեղրի եզրին» ֆիլմը Ջոլիի առաջին լիարժեք ռեժիսորական աշխատանքն է: Ֆիլմը բոսնիացի աղջկա և սերբ տղայի սիրո մասին է, որոնք պատերազմի սկզբից հետո հայտնվում են բարիկադների տարբեր կողմերում: Բոսնիական իրավապաշտպաններն այդ ֆիլմը համարում են պատերազմի իրական պատկեր, միևնույն ժամանակ սերբ իրավապաշտպանները այն համարում են հակասերբական: Իսկ անկախ քննադատները նշում են, որ լավ է հանված միայն սիրո տեսարանը, այն դեպքում երբ պատմության դեպքերը ներկայացված են միակողմանի:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply