Օղակաձև զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է Մշո ճառընտիրը փրկած կանանց հուշարձանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2012 19:37

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակներում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիսավորությամբ բեցել են «Վարք հավերժության» խորագրով՝ Մշո ճառընտիրը փրկող կանանց արձանը:

Արձանի բացմանը ներկա են եղել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարության առիթով արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր, արվեստագետներ, երևանցիներ:

Հուշարձանի հեղինակ Դավիթ Երևանցին շնորհակալություն է հայտնել հանրապետության ղեկավարին և բոլոր ներկաներին, ում սերն ու համակրանքը քանդակագործը որպես մեծ աջակցություն է գնահատել: Քանդակագործը հատկանշել է նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությունը. «Հարգարժա՛ն քաղաքապետ, Ձեր բոլոր աշխատակիցները այս գործին մասնակցել են ամենամեծ սիրով, հարգանքով, համակրանքով ու հավատքով: Արձանը տեղադրելու այս 10 օրերի ընթացքում մենք բարեկամներ դարձանք»,- նշել է Դավիթ Երևանցին:

Մշո ճառընտիրը փրկող կանանց հուշարձանը կանգնեցվել է Երևանի Օղակաձև զբոսայգու Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկի հատվածում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply