Հումանիտար 4 կազմակերպություններ թույլտվություն են ստացել աշխատել Սուդանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 12, 2009 14:41

EU-CHAD-CENTRAFRICA-SUDAN-UNREST-MILITARY-UNՍուդանի կառավարությունը թույլ է տվել երկրից վտարված հումանիտար միջազգային 4 կազմակերպություններին շարունակել իրենց աշխատանքն այլ անուններով: Այն բանից հետո, երբ այս տարվա մարտի սկզբին միջազգային քրեական դատարանը արտոնեց Սուդանի նախագահ Օմար Հասան ալ-Բաշիրի ձերբակալությունը` ճանաչելով նրա մեքը մարդկության դեմ և ռազմական հանցագործություններում, հումանիտար մի շարք կազմակերպությունների 13 աշխատակիցներ այս երկրում մեղադրվեցին սուտ վկայություններ տալու մեջ, իսկ նախագահը հայտարարեց, որ «երկիրը պետք է մաքրել ամեն տեսակ լրտեսներից», ինչը վտանգի տակ դրեց երկրի բնակիչների համար կենսական նշանակություն ունեցող հումանիտար օգնության բաշխումը:

Ավելի ուշ «CARE», «Save the Children», «Mercy Corps» և «PADCO» կազմակերպությունները վերագրանցվեցին Սուդանում այլ անուններով, և շուտով կկարողանան շարունակել իրենց գործունեությունը Դարֆուրում և Սուդանի սահմանամերձ այլ հատվածներում:

AP գործակալություն
Լուսանկարը` AFP

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply