Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միլանի նահանգապետին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 23, 2012 17:41

            Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային, ով Երևանում է գտնվում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում:

            Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական առնչությունները դարերի պատմություն ունեն և լավ հիմք են ապահովում արդյունավետ և բազմաոլորտ համագործակցություն ծավալելու համար։ Դրա լավագույն վկայությունն են անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Նախագահի այցը Իտալիա և այցելության ընթացքում բարձր ձեռք բերված պայմանավորվածություները:

«Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի ընդլայնմամբ և խորացմամբ, մեր երկու երկրների միջեւ հաստատվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, զարգանում են միջխորհրդարանական կապերը, համագործակցությունը առևտրատնտեսական, կրթա-մշակութային և այլ ոլորտներում: Այդ շարքում իր կարեւոր տեղն ունի ապակենտրոնացված համագործակցությունը, գոհունակությամբ կարող ենք նշել, որ Հայաստանի եւ Իտալիայի քաղաքների ու շրջանների միջեւ հաստատվել են բարեկամական կապեր, իրականավում են փոխայցելություններ, կենսագործվում են համատեղ ծրագրեր, ինչն ավելի է ակտիվացել հատկապես վերջին տարիներին»,- ընդգծեց Նալբանդյանը:

Զրուցակիցները անդրադարձան Իտալիայի Միլան նահանգի և Հայաստանի Կոտայքի մարզի միջև համագործակցությանը և դրա ընդլայնման հնարավորություններին:

Կողմերը քննարկեցին տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով Միլան նահանգի տնտեսական ներուժը: Երկուստեք հատուկ նշեց հայ համայնքի դրական ներդրումը նահանգի հայ-իտալական հարաբերություններում:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply