Թողարկվել է Հայ գրատպության 500- ամյակին նվիրված գեղաթերթիկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2012 17:13

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված “Երևան 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք” ծրագրի բացման հանդիսավոր արաողության շրջանակում, տեղի է ունեցել նաև “Հայ գրատպության 500- ամյակը. Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք” թեմայով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը: Գեղաթերթիկի մարման հանդիսավոր արարողությունը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և “Հայփոստ թրասթ մենեջմենթ”-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:

Անի Գևորգյանի դիզայնով գեղաթերթիկը զարդարված է մանրանկարներով, Մատենադարանի և Վենետիկի պատկերներով:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply