Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Իսպանիայի ներկայացուցիչներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 12, 2009 9:53

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի խաղում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիայի ներկայացուցիչներին: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման 33-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը:Սեսկ Ֆաբրեգասը գնդակը վարպետորեն ուղարկեց Հայաստանի հավաքականի  դարպասի հեռավոր անկյունը: 59-րդ րոպեին` տուգանայինի խաղարկումից հետո’ Ռոբերտ Արզումանյանը գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: 5 րոպե անց Եվրոպայի չեմպիոնները վաստակեցին 11-մետրանոցի իրավունք: Գնդակին մոտեցավ Մատան և առաջ մղեց իր թիմին:

Հայաստանի հավաքականը պարտվեց 1:2 հաշվով, և վաստակած չորս միավորով խմբում զբաղեցնում է  վերջին տեղը:

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply