Հայաստանի հավաքականը խայտառակ մրցելույթներ է ունենում Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 12, 2009 12:39

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարում և կրկին պարտվեց: Մերոնք մրցեցին տանտերերի`Լեհաստանի հավաքականի հետ և զիջեցին 1:4 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Գրիգոր Հովհաննիսյանը. 44-րդ րոպեին մեր թիմի պաշտպանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Այնուհետև Նալեպան և Բոգուսլավսկին ևս երկու անգամ գրավեցին Ալբերտ Օհանյանի պաշտպանած դարպասը: 59-րդ րոպեին Հովհաննես Միրանյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Հանդիպման վերջնամասում Լեհաստանի հավաքականի հարձակվող Սերաֆինը խփեց չորրորդ գոլը:
4-
րդ խմբի երկրորդ տուրի մյուս խաղում Ավստրիայի հավաքականը հաղթեց Իսրայելի ընտրանուն 2:0 հաշվով: Մեկնարկային տուրում Հայաստանի ընտրանինն նույնպես խոշոր հաշվով զիջել էր Իսրայելի ներկայացուցիչներին` 1:6:


Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ավստրիայի հավաքականը (6 միավոր), 3-ական միավոր ունեն Իսրայելի և Լեհաստանի հավաքականները, Հայաստանի ընտրանին 4-րդ տեղում է (0 միավոր):


Հոկտեմբերի 14-ին կկայանան ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը կմրցի ավստրիացիների հետ:

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply