Ինքնաբացարկ. Մանուկ Վարդանյանը հրաժարվել է ընտրապայքարից
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 23, 2012 15:54
Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը ապրիլի 20-ին ինքաբացարկ է ներկայացրել: Այդ մասին “Անկախ-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը:
Այս ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուներն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Դավիթ Քոչարյանը, Հայ Ազգային կոնգրեսից` Սասուն Միքայելյանը, անկուսակցականներ Մուշեղ Հարությունյանը և Հովսեփ Գալստյանը:






Facebook
Tweet This
Email This Post
