Էրդողան. «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի մինչև ԼՂՀ հարցի կարգավորումը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2009 12:17

erdoghanԹուրքիան հանդես է գալիս Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման պատրաստակամությամբ. այս մասին կիրակի հայտարարել է վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` խոսելով հայ-թուրքական շաբաթ երեկոյան Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների մասին:

Արձանագրությունները համարելով «կարևոր քայլ»՝ այդուհանդերձ Էրդողանը ակնարկել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի մինչև ԼՂՀ հարցի կարգավորումը:

«Մենք իսկապես ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որը բոլոր ոլորտներում լայն համագործակցության եզրեր կընձեռի երկու հարևան երկրի ժողովուրդներին»,-ըստ «Ռիա նովոստի»-ի՝ ասել է Թուրքիայի վարչապետը:

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին շաբաթ օրը` Երևանի ժամանակով ժամը 23:16-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների մասնակցությամբ:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply