Տիբեթում ավտոճանապարհ է փլուզվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2012 15:28

Գետի կողքին ձգվող 70-մետրանոց ճանապարհածածկը նստել է ու տեղումների պատճառով վերջնականապես փլուզվել: Կատարվածի պատճառով 150 ավտոմեքենա, փաստորեն, հայտնվել է շրջափակման մեջ:

Փլուզումը տեղի է ունեցել Սիչուան- Տիբեթ ճանապարհահատվածում,  Տիբեթի ինքնավար շրջանի Սոթուն գյուղի մոտ:

Պատահարից տուժածների մասին տեղեկություններ չկան, սակայն 400 մարդ չի կարողանում հեռանալ վթարի տեղանքից: Սա առաջին դեպքը չէ:2010-ին Տիբեթում 16 օրով դադարեցվել էր տրանսպորտային հաղորդակցությունը` ճանապարհի զանգվածային փլուզման պատճառով:

Սիչուան-Տիբեթ  ճանապարհային հատվածում երթևեկությունը պլանավորում են վերականգնել 20 ժամից:

 

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply