Ֆիլիպիններում ջրհեղեղից զոհվել է 186 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2009 12:46

Վերջին տվյալներով՝Ֆիլիպիններում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 186 մարդ: Հարյուրավոր մարդիկ տուժել են:

Հյուսիսային շրջաններում, որոնք ամենից շատն են տուժել ու վնասվել, փլվածքների վերացման համար տեղի իշխանությունները կենտրոնացրել են նաև զինված ուժերը:

Գլխավոր կղզում` Լուսոնում, ջրասույզ է եղել ավելի քան 32 բնակավայր և 2 մեծ քաղաք: Որոշ լեռնային շրջաններում և զբոսաշրջային հանգստավայրերում սողանքներ են սկսվել: Ցեխի հազարավոր տոննաների տակ են մնացել հարյուրավոր տներ, իսկ մոտակա բոլոր բնակավայրերի բնակիչներին տարհանել են:

Անդադար տեղացող անձրևները շարունակվում են արդեն երկու շաբաթ: Հիմա այն պատրվակ է՝ արևադարձային «Պարմա» թայֆունի բռնկման, որը մեկ ամիս առաջ էր հարվածել Ֆիլիպիններին: Մինչ այդ եղել էր «Կետսանա» թայֆունը, որը խլել էր 300 ֆիլիպինցու կյանք. այս մասին հաղորդում է Վեստին:

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply