Առայժմ` օլիմպիական խաղերի 17 ուղեգիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 23, 2012 15:35

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված  Լոնդոնի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ 96 կգ քաշային Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն և 120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը հաղթող են դարձել   և նվաճել են օլիմպիական ուղեգրեր:

Եզափակիչում Ալեքսանյանը հաղթել Է Էստոնացի Արդո Արուսաարին, իսկ Պատրիկեևը՝ ուկրաինացի Եվգենի Օռլովին:

Ի դեպ, ուղեգիր նվաճելու համար բավարար Էր դուրս գալ եզրափակիչ:

Այսպիսով, Հայաստանի մարզիկները ներկայումս  նվաճել են օլիմպիական 17 ուղեգիր: 6 ուղեգիր են վաստակել ծանրորդները, 3-ական՝ ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները , 1-ական ուղեգիր ունեն թհեքվոնդոյի, աթլետիկայի, հրաձգության, մարմնամարզության և բռնցքամարտի ներկայացուցիչները:

Նշենք, որ Սոֆիայի մրցաշարից բացի Հայաստանի ըմբիշները մասնակցելու են Չինաստանում, Ֆինլանիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին և հնարավորություն ունեն ավելացնել իրենց ուղեգրերի քանակը:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply