Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բուլղարիայում

Պաշտոնական, Օրվա լուր | | April 23, 2012 14:43

Ապրիլի 21-ին Սոֆիայի «Լյումիեր» դահլիճում ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում ԲՀ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Սոֆիայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ լիբանանահայ Միսակ Քելեշյանի հանրային ելույթը, որը ներկայացրեց Մեծ Եղեռնից հետո Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող փաստեր և տեսանյութեր։

Միջոցառմանը ներկա էին Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ վարդապետ Աբգար Հովակիմյանը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանն ելույթի խոսքով հանդես եկան Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Գեորգի Մարկովը և ՎՄՌՕ /Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն/ կուսակցության փոխնախագահ և քաղաքապետարանի ավագանու անդամ Անգել Ջամբազսկին, ընթերցվեցին նաև Եվրոպական խորհրդարանի անդամներ Անդրեյ Կովաչևի և Սլավի Բինևի ուղերձները։

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply