Ինչու Հայաստանը կոշտացրեց դիրքերը, և ինչու ճնշեցին թուրքական պատվիրակությանը Ցյուրիխում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 11, 2009 18:50
davitoghli

Դավիթօղլուն ու Նալբանդյանը ստորագրում են արձանագրությունները

ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը

Սփյուռքի հետ հանդիպումների ժամանակ նախագահ Սարգսյանին ուղղված կոշտ քննադատություններն ու Դաշնակցության, այլ ներքաղաքական ու հասարակական ուժերի ընդդիմությունը հայ-թուրքական արձանագրություների վերաբերյալ, օգնեցին նախպագահին` առավել կոշտացնելու իր դիրքերը արտաքին քաղաքականության դաշտում: Այն արտահայտվեց հետևյալ 3 կարևոր իրադարձություններով.

1-ին, հոկտեմբերի 8-ի երեկոյան Քիշնևում Ադրբեջանի հետ 3 ու կես ժամանոց հանդիպման ժամանակ. Երբ ի տարբերություն հայկական ու համանախագահ երկրների հայտարարությունների, ադրբեջանական կողմը Բաքու գնալուն պես դժգոհել էր տեղի ունեցած բանակցություններից` համարելով դրանք ապակառուցողական: Իսկ եթե Բաքուն խոսում է ապակառուցողականության մասին, ապա այն վերաբերում է միայն Հայաստանին: Ուրեմն, իրականում դա նշանակում է Հայաստանի դիրքերի անզիջում կեցվածք:

2-րդ, հոկտեմբերի 10-ին` արձանագրությունների ստորագրման օրը, Հայաստանի նախագահի ուղերձը հայությանը, որում զարգացված էր սփյուռքի ուղևորության ժամանակ պարբերաբար հնչեցված պահանջը Թուրքիային`Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին:

Նախագահը նաև սպառնաց միջազգային իրավունքին համապատասխան անհապաղ քայլերի ձեռնարկման մասին, եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները եւ դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում: Այս հայտարարությունը ցույց տալով, որ Թուրքիան շահագրգռված չէ վավերացնել արձանագրություները չեզոքացնում է Էրդողանի հոկտեմբերի 5-ի այն հայտարարությունը, թե արձանագրությունները կստորագրվեն , եթե Հայաստանը փոփոխություններ չանի` ցույց տալու համար, թե արձանագրությունները չեն բխում Հայասռանի շահերից, և թե իբր Թուրքիան անհապաղ ուզում է ստորագրել դրանք:

3-րդ, Նախագահի հստակ ու կոշտ հայտարարություններին հետևեց Ցյուրիխում Հայակական պատվիրակության ամուր վարքագիծը:

Դիվանագիտական մի աղբյուր (որը խնդրել է անանուն մնալ) հայտնեց, որ Ցյուրիխում պարզվել է, որ արձանագրությունների ստորագրումից հետո նախատեսված 3 րոպեանոց ելույթում Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլին անդրադառնալու էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նալբանդյանը պահանջել է, որ Դավութօղլին իր ելույթից հանի Ղարաբաղի մասին թեզը: Միևնույն ժամանակ Հիլարի Քլինթոնը խնդրել է Էդվարդ Նալբանդյանին հանել իր ելույթից Հայոց ցեղասպանության մասին թեզը:

Ենթադրվում է, որ եթե Նալբանդյանը հայտարարեր Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին իր թեզը, հնարավոր է` հետևեր ինչ-որ ձևաչափով թուրք նախարարի (կամ թուրքական պատվիրակության անդամի) առարկումը, որի հետևանքով հնարավոր է թուրք դիվանագետի դեմ քրեական գործ հարուցվեր. Հայոց Ցեղասպանության ժխտումը Շվեյցարիայում քրեական հանցագործություն է: Նալբանդյանը կտրուկ ընդդիմացել է իր ելությում Ցեղասպանության մասին կետ դուրս բերելու պահանջին: Քլինթոնի միակ այլնտրանքը մնացել է կատարել Նալբանդյանի պահանջը` Դավութօղլուի վրա ճնշում գործադրելով հանել տալ Ղարաբաղի մասին թեզը: Աղբյուրը նշում է, նաև, որ այնտեղ ներկա բոլոր արտգործնախարարները, հատկապես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այդ ժամանակ աջակացություն են տվել Նալաբանդյանի պահանջին: Դավութօղլին հեռախոսով կապվել է Էրդողանի հետ, ապա հայտնել, որ չեն կարող հանել այդ դրույթը, ու առաջարկվել է` որպես փոխզիջում հայտարարությունները հանել օրակարգից, որն էլ եղավ:

Այս իրադարաձությունները ցույց տվեցին, թե ԱՄՆի ու Ռուսաստանի համար ինչքան անհրաժեշտ է հայթուրքական սահմանի բացումը:

ԱՄՆ-ը չփորձեց թաքցնել իր շահագրգռությունն այդ հարցում: «ԱՄՆ-Ռուսաստան մրցակցությունը և թուրքհայկական սահմանը» հոդվածում մենք նշել էինք ԱՄՆ շահերը հայ-թուրքական սահմանի բացման շուրջ, թերևս բաց թողնելով երեկ պարզ դարձած մեկ այլ քաղաքական-տնտեսական շահը. Ցյուրիխում ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնյա, որը Հիլարի Քլինթոնի պատվիրակության կազմում գտնվում էր Ցյուրիխում (պաշտոնյան ցանկացել է չբացահայտել իր անունը) հայտարարել է. «Մենք, անշուշտ, պատրաստ ենք` դիվանագիտական աջակցություն տալ կողմերի երկխոսությանը և օգնելու` նվազեցնել նրանց միջև եղած տարաձայնությունները»,-ավելացնելով, որ «ԱՄՆը շահագրգռված է, որ բաց լինեն սահմանները, որն ուղղակիորեն կստեղծի նոր մատակարարող գիծ դեպի Աֆղանստան: Նա նաև նշել է, որ ռուսվրացական պատերազմով ու փակ սահմաններով Հայաստանը հարաբերականորեն իզոլացված է:

Փաստորեն ԱՄՆը ակնարկում է Հայաստանին` տարածաշրջանային նախագծերում ընդգրկելու, Ռուսաստանից կտրելու ու նաև ամբիցիոզ` աֆղանական արշավին մասնակից դարձնելու իր պլանների մասին:

Այսպես, Հոկտեմբերի 7-ին ԴոնիՌոստովում Սերժ Սարգսյանը, հղում անելով հարցադրմանը, թե իբր հայթուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման նպատակը Հայաստանը Ռուսաստանից հեռացնելն է, հայտարարեց. «Հայռուսական ռազմավարական գործընկերությունը զարգանում է լայն թափով, այդ թվում նաև ՀԱՊԿ շրջանակներում, իսկ մոտ ապագայում, ես կարծում եմ, դուք բոլորդ ականատեսը կլինեք զարգացումների, որոնք վերջակետ կդնեն նույնիսկ ամենաթերահավատների կասկածաներին:»

Ապա հաստատվեց հոկտեմբերի 12-ին Սարգսյան-Մեդվեդեվ հանդիպման լուրը, որը կկայանա Մեդվեդևի հրավերով:

Իսկ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հայտնեց, որ Ռուսաստանը անկեղծորեն ուրախ է այդ կապակցությամբ և նշեց, որ պատրաստ է երկաթուղային հաղորդակցություն կազմակերպել երկու երկրների միջև, ավելացնելով, որ «Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին` Հայաստանի և Թուրքիայի հետ համագործակցության հեռահար ծրագրեր իրականացնելով, առաջին հերթին` էներգետիկ ու հաղորդակցական ոլորտներում»:

Լավրովի նշած «հեռահար ծրագրերն» ու Սարգսյանի խոստացած «առաջիկա զարգացումները» հիմք են տալիս կարծելու, որ հենց մոտ ապագայում, հնարավոր է բեկում արձանագրվի Հայաստան-Ռուսաստան-Թուրքիա ֆորմատում: Դա կարող է լինել, օրինակ, Կարս-Գյումրի երկաթգծի շահագործման մասին ինչ-որ ձևաչափով հիշատակում:

ԿարսԳյումրի երկաթգծի շահագործումն, իսկապես, ամենաիրատեսական նախագիծն է, որ կարող է տեղի ունենալ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Իսկ քանի որ Ռուսաստանը տնօրինում է Հայաստանի երկաթուղիները, դա միանգամայն բխում է նրա շահերից: Սրանով Ռուսաստանը Վրաստանին կմեկուսացնի, իսկ Ադրբեջանը առաջին անգամ դուրս կմնա տարածաշրջանային նախագծերից, քանի որ ԿարսԱխալքալաքԹբիլիսիԲաքու երկաթուղու ախագիծի շահավետությունը խիստ հարցականի տակ կդրվի:

Երկաթգծային մեկուսացման սպառնալիքից ելնելով, Ադրբեջանի ԱԳՆը ժամեր առաջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում մասնավորապաես ասվում է. «Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը նախքան հայկական զորքերի դուրսբերումը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից» հակասում է Ադրբեջանի ազգային շահերին և ստվերում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունները, որոնք կառուցված են խոր պատմական արմատների վրա»: Հայտարարությունում նաև նշվում է, որ «հաշվի առնելով բոլոր սահմանների և հաղորդակցությունների բացման կարևորությունը տարածաշրջանում, Ադրբեջանը գտնում է, որ միակողմանի կարգով հայթուրքական սահմանների բացումը հարցականի տակ է դնում տարածաշրջանային խաղաղության և կայունության ճարտարապետությունը»:

Փաստորեն Էրդողանի նախապայամնների մասին հայտարարություններն ու Դավութօղլու ջանքերը, որ Ցյուրիխում հայտարարի Ղարաբաղի մասին իրենց դիրքոլորշումը, որոնց նպատակն էր մեղմացնել Ադրբեջանի դժգոհությունը, հաջողություն չունեցան:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատված են:

Դիտվել է 3505 անգամ:
Print Friendly

Leave a Reply