Բացահայտվել են երկու հետախուզվողներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2012 13:58
Ապրիլի 22-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները  Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 25-ամյա Ռուզան Գրիգորյանին, որը 2011 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր  գողության մեղադրանքով:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով Լատվիայի Հանրապետության իրավապահ մարմինների հետ, Լատվիայում հայտնաբերել և ապրիլի 23-ին, ժամը 02.30-ին, Ռիգա-Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1972 թ. ծնված Արմեն  Անանյանին, որը 1996թ. նոյեմբերի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Դիտվել է 687 անգամ:
Print Friendly

Leave a Reply