ԱՄՆ զինված ուժերում կթույլատրեն ծառայել նաև միասեռականներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2009 12:50

Ամերիկյան բանակում այլևս վերջ կդրվի «don’t ask-don’t tell» սկզբունքի կիրառմանը, որը թարգմանաբար նշանակում է «մի հարցրու և մի խոսիր»: Այն օգտագործում են, երբ միասեռականները հրապարակավ հայտարարում են իրենց սեռական կողմնորոշման մասին, ինչը թույլ չի տալիս նրանց ծառայել բանակում:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` «Human Rights Campaign» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Կազմակերպությունը պաշտպանում է միասեռական մարդկանց իրավունքները:

ԱՄՆ նախագահի դիտարկմամբ՝ զինվորական իշխանությունը չպետք է խոչընդոտի հայրենասերների ծառայությանը. «Մենք պետք է ողջունենք նրանց պատրաստակամությունը և առաջարկենք մեր օգնությունը, հատկապես, երբ մենք երկու պատերազմ ենք մղում»:

Օբաման դեռ չի հստակեցրել, թե երբ «don’t ask-don’t tell» սկզբունքը չեղյալ կհամարվի, որից հետո ծառայության կգնան նաև միասեռականները: Ինչպես ընդգծում է «The Washington Post» պարբերականը, կոնկրետության բացակայությունը վրդովվեցրել է հանդիպման մի քանի մասնակիցներին:

«Don’t ask-don’t tell» սկզբունքը ԱՄՆ բանակում ներդրվել է 1993-ին` Բիլ Քլինթոնի ղեկավարման տարիներին: Այս սկզբունքի համաձայն՝ միասեռականներն իրավունք են ունենում ծառայել բանակում միայն այն դեպքում, երբ թաքցնում են իրենց սեռական կողմնորոշումը:

Դիտվել է 1543 անգամ:
Print Friendly

Leave a Reply