Հայաստանում բնակվող Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը կանայք են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 23, 2012 13:33

Հայաստանի Հանրապետությունում 2011թ-ի հուլիսի 1 տվյալներով բնակվում է 1915թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը վերապրած 126 անձ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի եւ բնակչության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը, նրանցից 96-ը կին են, 30-ը տղամարդ: «2010թ-ին նույն ժամանակահատվածում ապրում էր ցեղասպանությունը վերապրած 156 մարդ, 121-ը` կին, 35-ը տղամարդ»,-նշեց Բաղդասարյանը:

Հայոց ցեղասպանությունը վերապրած անձիք ստանում են 37 հազար 88.3 դրամ կենսաթոշակ, իսկ զինվորական թոշակ է ստանում մեկ տղամարդ. գումարը կազմում է 29 հազար 468 դրամ:

Ապրիլի 24-ին լրանում է Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply