Հայկական պատվիրակությունը կմասնակցի Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 23, 2012 13:23

Ապրիլի 23-ից 24-ը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում` Գարմիշ-Պարտենկիրխենում, կմասնակցի Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին, որն անց է կացվում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո: Այցի ընթացքում նախատեսված է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առանձնազրույցը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի հետ: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցելու է նաև «ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործընկերության շրջանակները» խորագրով լիագումար նիստին:

Ապրիլի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերի գործողություններին մասնակցող երկրների ԶՈւ ԳՇ պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

 

Դիտվել է 658 անգամ:
Print Friendly

Leave a Reply