Թուրքական մամուլում Հայոց ցեղասպանության փաստի քննարկումները վտանգում են թուրքական պետությունը. արեւելագետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2012 13:16

Թուրքիան դարձել է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականության պատանդը: Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց արեւելագետ Ռուբեն Մելքոնյանը: «Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի նախօրյակին փաստի քննարկումը Թուրքիայից քաղաքական եւ ֆինանսական ռեսուրսներ է խլում կասեցնելու այդ գործընթացը: Նա լրջորեն պատրաստվում է հարյուրամյա տարելիցին եւ մոբիլիզացնում է հին մեթոդները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մելքոնյանը: Նա նշեց, որ  Թուրքիան մեծ տեղ է տալիս գիտնականներին եւ նրանց կատարած վերլուծություններին: Կարեւորում են այն գիտնականների աշխատանքները, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանության  փաստը եւ լրջորեն ֆինանսավորվում են թուրքական պետության կողմից:

«Գիտնականները փորձում են ներկայացնել նոր փաստեր, որոնք կակտիվացնեն իրենց ժխտողական քաղաքականությունը: Վերլուծական տարբեր կենտրոններ զբաղված են ցեղասպանության հարցի, հայ-թուրքական հարաբերությունների վերլուծությամբ»,-նշեց արեւելագետը: Նրա խոսքով` կատարված մոնիտորինգները վկայում են, որ թուրքական մամուլում ավելացել է Հայոց  ցեղասպանության փաստի քննարկումները, որը լրջագույն կերպով վտանգում են թուրքական պետությունը:

Ապրիլի 24-ին լրանում է Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը:

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply