Բրեյվիկն իր զոհերից ներողություն է խնդրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2012 12:45

«Հրաձիգը» զղջում է կառավարության շենքի մոտ պատահականորեն հայտնված զոհերի համար, որոնք ոչ մի առնչություն չունեին քաղաքականության հետ, ի տարբերություն Ուտոյայի երեխաների:

«Նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկը ներողություն է խնդրել կառավարական թաղամասում պայթյունի պատահական զոհերի ու վիրավորների համար: Նրա խոսքով, Նորվեգիայի մայրաքաղաքում զոհերն ու տուժածներն անմեղ մարդիկ են, որոնք պատահաբար էին այդ պահին այդ վայրում հայտնվել ու ոչ մի առնչություն չունեին քաղաքականության հետ:

Բրեյվիկի ականապատած ավտոմեքենայի պայթյունից զոհվեց 8 մարդ, տասնյակն էլ վիրավորվեցին, իսկ ինչ վերաբերում է Ուտոյայի երիտասարդական ճամբարին, ապա Բրեյվիկը կարծում է , որ դա էր արդարացի նշանակետը, քանի որ կազմակերպված էր իշխող կուսակցության  կողմից` «երիտասարդության գաղափարական մշակման համար»:

Հանցագործի ձեռքով Ուտոյայում  զոհվեց 69 մարդ:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply