Բաքվում բազմահազարանոց միտինգի մասնակիցները պահանջել են Ալիեւին բանտ նստեցնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2012 13:14

Բաքվում ապրիլի 22-ին ընդդիմության անցկացրած բազմահազարանոց բողոքի միտինգի մասնակիցները պահանջել են բանտ նստեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, ընդդիմադիր կուսակցությունների «Հանրային պալատ» միավորման կողմից ապրիլին անցկացված արդեն երկրորդ միտինգի կարգախոսը եղել է այն, որ «Ադրբեջանի իշխող ավտորիտար վարչակարգը դատապարտված է, քանի որ ունակ չէ բարեփոխումների, իսկ հասարակության խնդիրը իշխանության փոփոխության գործընթացի արագացումն է»:

Միտինգում ելույթները հաճախակի ընդհատվել են «Իլհամ հրաժարական տուր», «Երիտասարդությունը` դեպի հրապարակ, Իլամին` բանտ», «Նորմալ կրթություն ենք ցանկանում», «Ոչ կոռուպցիային», «Կորչի կաշառակեր նախագահը» եւ այլ կարգախոսներով:

Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում մարդկանց առաջ, որպեսզի նրանք չմասնակցեն բողոքի միտինգներին, որ ժողովուրդը չի պաշտպանում Իլհամ Ալիեւին եւ իշխանությունը պահվում է ոստիկանական ռեժիմի ուժով:

Դիտվել է 703 անգամ:
Print Friendly

Leave a Reply