Մահացել է «Boyzone»-ի վոկալիստ Սթիվեն Գեյթլին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 12, 2009 12:33

Սթիվեն Գեյթլի (Stephen Gately)

Իռլանդական աշխարհահռչակ փոփ խմբի` «Boyzone»-ի վոկալիստ Սթիվեն Գեյթլիին (Stephen Gately) երեկ Մալյորկա իսպանական կղզում գտել են մահացած. այս մասին այսօր հայտնել է բրիտանական News of the World հանդեսը: Խմբի անդամները արդեն հաստատել են երգչի մահվան լուրը:

Ընկերների խոսքով` 32-ամյա երաժիշտը մահացել է այն բանից հետո, երբ շաբաթ երեկոյան մեկնել է հանգստյան Պալմա-դե-Մալյորկա քաղաք` մասնակցելու երեկույքի:

Մահվան պատճառները դեռ հայտնի չեն: «Թվում է, թե նա գնացել է մի քանի բաժակ գցելու, հետո տուն է վերադարձել, քնել և այլևս չի արթնացել»,-կարծում է մահացածի ընկերը:

«Boyzone» խումբը ստեղծվել է 1993-ին և միանգամից վայելել է հանդիսականների համակրանքը հատկապես Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և մի շարք ասիական երկրներում: Յոթ տարվա գործունեության ընթացքում խումբը վաճառել է 15 մլն ձայնասկավառակ և 6 անգամ գլխավորել Բրիտանական հիթ շքերթը:

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply